68834 դիտում
10:37 16-08-2017
Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կմեծանա. Գագիկ Սուրենյան
Անցած գիշերվանից հանրապետության տարածքում գործում է սևծովյան ցիկլոնը, գիշերը շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, Խոսրովի արգելոցում անձրևը սկսվել է առավոտյան ժամը 8-ից։
Ըստ կանխատեսումների՝ այսօր, կեսօրից հետո, դեպի երեկո ցիկլոնը բավականին կհզորանա։ Հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ, առանձին հատվածներում նաև հնարավոր է կարկուտ։
Օգոստոսի 17-ի ցերեկը ցիկլոնի ուժը որոշակի կթուլանա, սակայն շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն։
Օգոստոսի 18-ից Հայաստանում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը, ինչպես և կանխատեսվել էր, զգալի նվազել է և այսօր ու վաղը Արարատյան դաշտում ու Երևանում ցերեկը չի գերազանցի +30․․․+32 աստիճանը, իսկ օգոստոսի 18-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
11281 դիտում
13:05 03-12-2015
Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կթուլանա
1414 դիտում
10:51 08-07-2023
Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք. Գագիկ Սուրենյան
1708 դիտում
11:45 15-03-2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան