211652_close_icon
views-count35657 դիտում article-date 20:21 23-05-2017

Հայաստանում գործող ցիկլոնի ուժը կթուլանա մայիսի 25-ից. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում մայիսի 24-ին Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, ժամանակ առ ժամանակ բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում չի բացառվում նաև կարկուտը, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 20-25մ/վրկ: Մայիսի 25-ին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից : Մայիսի 25-28-ը ընկած ժամանակահատվածում անձրևները կկրեն ներզանգվածային բնույթ, այսինքն անձրևաբեր ամպերը կձևավորվեն հենց Հայաստանի տարածքում սակայն միայն երեկոյան ժամերին: Ընդ որում մայիսի 25-28-ին երեկոյան ժամերին կանխատեսվող անձրևները հիմնականում կնգրկեն հյուսիսային մարզերը, Շիրակը, Լոռին, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, մյուս մարզերում դրանք կլինեն տեղ-տեղ, զուտ երակային բնույթի, այսինքն Երևանի մի հատվածում կարող է դիտվել անձրև և ամպրոպ, մյուսում ոչ: Մայիսի 24-ին Հայաստանում հյուսիս-արևմուտքից ներթաանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, ինչը նշանակում է որ կպահպանվի նաև առկա սառը եղանակը, իսկ արդեն մայիսի 25-27-ին մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր