211652_close_icon
views-count1737 դիտում article-date 15:52 03-12-2015

Թուրքիան թույլատրել է Ֆրանսիային օգտվել իր օդային տարածքից՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար. ԶԼՄ-ներ

Թուրքական իշխանությունները թույլ են տվել Ֆրանսիային օգտվել Թուրքիայի օդային տարածքից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ թույլտվությունը տրվել է ԻՊ-ի դեմ պայքարում կոալիցիոն ուժերի համար գործող ընդհանուր սկզբունքների շրջանակներում: Ֆրանսիան միջազգային կոալիցիայի 65 երկրներից մեկն է, որը մասնակցում է ԻՊ-ի դեմ Սիրիայում և Իրաքում ծավալված ռազմական գործողություններին:

Նմանատիպ նյութեր