1873 դիտում
18:16 03-12-2015
Ես գնալու եմ եւ ճղեմ այդ կեղծ թուղթը. Րաֆֆի Հովհաննիսյան. Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Երեւանի Ազատության հրապարակում մոտ մեկ ժամ ուշացումով մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»–ի ճակատի հանրահավաքը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ՀԱԿ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը ասաց, որ Գյումրիից, Վանաձորից եկող երթուղայիններին թույլ չեն տվել հասնել Երեւան:
Նա նշեց, որ եթե դեկտեմբերի 6-ին «Ոչ» չքվեարկեն` վաղը քաղաքացիները ձայնի իրավունք չեն ունենալու: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ «Նոր Հայաստանը», որը գալու է շուտով, ողջունում է «Ոչ»–ի շարժումը:
Նա քաղաքացիներին կոչ արեց, որպեսզի իրավատեր լինեն. «Մենք ունենալու ենք նոր Հաայստան, եթե բոլորս միավորենք մեր ուժերը եւ մի անգամ միասին մեր ազգի հարցը լուծենք»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հարցրեց, թե հավաքվածները պատրաստ են քաղաքացիական հեղափոխության, ինչին ի պատասխան քաղաքացիները դրական կոչերով եւ ծափերով արձագանքեցին:
«Ես գնալու եմ եւ ճղեմ այդ կեղծ թուղթը»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ ՀԱԿ ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն էլ ասաց, որ մեր երկրի զարգացման խոչընդոտը ոչ թե սահմանադրությունն է, այլ վարչախումբը: Եվ կոչ արեց դեկտեմբերի 6-ին միահամուռ «Ոչ»– ասել:
Լեւոն Զուրաբյանն էլ իր ելույթում նշեց, որ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ առաջին հերթին մերժում է Սերժ Սարգսյանին: Միաժամանակ ավելացրեց, որ իրենք քարոզարշավը այնքան լավ են անցկացրել, որ կարելի է համարել, որ հաղթել են քարոզարշավում եւ բանավեճերում, ինչպես նաեւ հանրահավաքներով, քանի որ, ըստ նրա` իշխանությունները չեն համարձակվել անգամ մեկ հանրահավաք հրավիրել:
Հանրահավաքն անցկացնում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԱԿ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ այլք:
Հանրահավաքին հաջորդելու է երթը:
Նմանատիպ նյութեր
8905 դիտում
19:06 13-04-2018
Ազատության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած հանրահավաքը. Tert.am
1796 դիտում
15:32 01-03-2014
Ազատության հրապարակում սկսվեց «Մարտի 1»-ին նվիրված հանրահավաքը
Այս բաժնից
796 դիտում
17:04 04-11-2024
Վրացական զբոսաշրջային կազմակերպությունը Լոռու մարզը ներկայացնում է՝ որպես «պատմական Վրաստան»
1168 դիտում
16:29 04-11-2024
Վայոց ձորում բացահայտվել է 3.5կգ քաշով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. երկու անձ կալանավորվել է
784 դիտում
15:37 04-11-2024
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին