211652_close_icon
views-count1966 դիտում article-date 09:13 04-12-2015

Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում առկա բնակչության թվի մասին պաշտոնական ցուցանիշները խիստ ուռճացված են: Մեր թղթակցի հետ զրույցում այս պնդումն է արել հանրաքվեից առաջ բնակչության «գույքագրում» կատարող թաղային խմբերից մեկի ղեկավարը։ Երևանի Աջափնյակի մի բավականին մեծ հատվածում նման «հաշվառում» անցկացնող խմբի ղեկավարը մեր թղթակցի հետ զրույցում պնդել Է, որ «փակ դռների» թիվը աննախադեպ Է դարձել։ «Իմ «աշխատողները» շատ լավ գիտեն, թե ովքեր են խոպան գնում, երբ են գալու։ Բայց «հաշվառման» ժամանակ մերոնք պարզել են, որ խոպանից վերադարձածների թիվը շատ ավելի քիչ է, քան սպասվում էր։ Նրանք իրենց հետ տարել են նաև ընտանիքի անդամներին».– ասել Է մեր զրուցակիցը։ Վերջինիս մոտավոր գնահատականով՝ սպասվող 100 վերադարձողներից 25-30-ը մինչ օրս չի վերադարձել ու դժվար էլ վերադառնան, որովհետև «խոպանի» սեզոնը վաղուց ավարտվել է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր