211652_close_icon
views-count2511 դիտում article-date 09:26 04-12-2015

Ինչպե՞ս է պատահել, որ ՀԷՑ-ի ընդամենը 25%-ն է վաճառվել «Տաշիր»-ին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ժամանակ»-ի հարցին՝ «Ինտեր ՌԱՕ»–ի մամուլի քարտուղարի հայտարարությամբ ՀԷՑ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի ընդամենը 25%-ն է վաճառվել «Տաշիր» խմբին՝ 8 միլիոն 250 հազար դոլարով, ինչպե՞ս է այսպես պատահել, եթե ՀԾԿՀ-ն հաստատել է բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի գործարքը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Պայմանագրով ընկերությունն ամբողջությամբ է վաճառվել, բայց սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 25%-ի դիմաց վճարումը կատարվել է այս տարի, մյուս 25%-ի համար վճարում կկատարվի 2016թ., իսկ մնացած 50%-ի համար՝ 2017-ին։ 2017-ին ընկերությունը 100%-ով կանցնի նրանց»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր