211652_close_icon
views-count2208 դիտում article-date 09:39 04-12-2015

Ի՞նչն է պատճաոը, որ Թալինի քաղաքապետն իր սկսած գործն ավարտին չի հասցնում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ Թալին քաղաքի ավագանու նիստի որոշմամբ նոյեմբերի սկզբին աշխատանքից ազատվել է 2-րդ մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը՝ մանկապարտեզի սաների համար նախատեսած սննդամթերքի (կարագ, կաթնամթերք, շաքարավազ և այլն) յուրացման և ««մեռած հոգիներ»» պահելու համար։ Թերթը հավելում է. «Նիստում ոմանք խոսել են նաև նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Սակայն տիկինը շարունակում Է աշխատել, քանզի քաղաքապետ Սարգիս Արամյանը ազատման հրաման չի տալիս՝ չնայած սեփական նախաձեռնությամբ էր տիկնոջ հարցը մտցրել ավագանու նիստ։ Ի՞նչն է պատճաոը, որ քաղաքապետն իր սկսած գործն ավարտին չի հասցնում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքապետը տեղ է ազատել իր բարեկամուհու համար։ ՀԳ. Պարզվում է «2» թիվն անհաջողության նշան է Թալինի համար։ «ՉԻ» տեղեկություններով՝ այստեղ խոսում են, որ դպրոցի տնօրենի մրցույթն այդպես էլ չի հայտարարվում, որպեսզի ներկայիս պաշտոնակատար Անահիտ Հարությունյանն ամրողջացնի իր թղթերը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր