211652_close_icon
views-count2460 դիտում article-date 16:59 04-12-2015

40-ամյա Մհերը հարվածել եւ վնասել է կնոջ քիթը եւ ոչ միայն

40-ամյա Մհեր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքով 2 անգամ դիտավորությամբ հարվածել է կնոջ` Ալվարդ Ներսիսյանի քթին` պատճառելով առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով: Բացի դա, մեկ այլ օր էլ հարվածել է կնոջ ձախ թևին` պատճառելով առողջությանը թեթև վնաս, այնուհետև ձեռքով բռնել ու սեղմել է Ա. Ներսիսյանի պարանոցից` պատճառելով ֆիզիկական ցավ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 117 եւ 118 հոդվածներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր