4546 դիտում
12:47 05-12-2015
Արսենը ամուսնության նպատակով բռնի ուժով փախցրել է նախկին ընկերուհուն ու տարել «Օրրան» ռեստորանային համալիր
28-ամյա Արսեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին ընկերուհի Մելինե Դումանյանին ամուսնության նպատակով առևանգելու դիտավորությամբ գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Շիրվանզադե 24/1 շենքի մոտ, որտեղ հետևի կողմից աննկատ մոտեցել է Մ. Դումանյանին և բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է, ստիպողաբար նստեցրել հարևանությամբ կայանված տաքսի ավտոմեքենան և տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող «Օրրան» ռեստորանային համալիր:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3656 դիտում
19:40 04-08-2015
Լուսինեն ներել է իրեն ամուսնության նպատակով բռնի ուժով փախցրած երիտասարդներին եւ խնդրել մեղմ պատժել
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»