211652_close_icon
views-count3656 դիտում article-date 19:40 04-08-2015

Լուսինեն ներել է իրեն ամուսնության նպատակով բռնի ուժով փախցրած երիտասարդներին եւ խնդրել մեղմ պատժել

Անդրանիկ Քերոբյանին եւՊարույր Գեւորգյաին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` Անդրանիկը, «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Պարույր Գեվորգյանի օժանդակությամբ, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեվանգել է Շիրակի բնակչուհի Լուսինե Պ-ին: Սակայն հետագայում աղջիկը խնդրել է անբաստանյալների նկատմամբ մեղմ պատիժ կիրառել։ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռեել է` նրանց մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2/երկու/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1/մեկ/ տարի ժամկետով։

Նմանատիպ նյութեր