23056 դիտում
16:37 05-12-2015
36-ամյա վարորդը Mitsubishi Montero Sport-ով Գեղարքունիքի մարզում բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 36-ամյա Կարապետ Յայլոյանը իր վարած Mitsubishi Montero Sport մակնիշի 34 ՕZ 195 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում վնասվել է նաև նշված հատվածով անցնող գազախողովակը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Փաստի առթիվ նույն վաշտի տեսուչ Բակուր Սարիբեկյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով քաղաքացիների օգնությամբ դուրս բերվեց ձորակից և ի պահ հանձնվեց վարորդ Կ. Յայլոյանին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+