18283 դիտում
21:32 06-12-2015
Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին ԿԸՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հերիք է խաղ ու պար անեք ՀՀ քաղաքացու, սահմանադրության հետ: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իրենք հազար անգամ ընկնել գիտեն, բայց ծնկի իջնել չգիտեն:
Նա պահանջեց, որ մինչև վաղը ներկայացնեն բոլոր այն անձանց տվյալները, ովքեր նպաստեցին ընտրությունների կեղծմանը:
«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ ոչ միայն ընտրակաշառք բաժանվեց, այլև կրիմինալը այս ընտրություններում ևս անխնա օգտագործվեց: Հետևաբար, իրենց ոչինչ չի մնում, քան փողոցային պայքարով հասնել արդարության:
Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
11:48 14-07-2023
Արցախցիները երթով շարժվեցին դեպի ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ, հետո կգնան ռուս խաղաղապահների տեղակայման վայր
Այս բաժնից
1906 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)