211652_close_icon
views-count1216 դիտում article-date 14:29 07-12-2015

ԼՂՀ արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։ Լուսանկարը՝ armenpress.am-ի:

Նմանատիպ նյութեր