211652_close_icon
views-count6045 դիտում article-date 17:20 07-12-2015

Թուրքիան հաշվարկել է, թե որքան վնաս կկրի ռուսական պատժամիջոցներից

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Սիմսեքը հայտարարել է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունների և ռուսական պատժամիջոցների հետևանքով Թուրքիան կարող է կրել մոտ 9 մլրդ դոլարի վնաս: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, սպասվում է երկրի արտադրողականության՝ տարեկան մինչև 0,4 տոկոս անկում: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուի խոսքով՝ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները խելամիտ չեն, քանի որ դրա արդյունքում տուժելու է ոչ միայն թուրքական, այլև ռուսական տնտեսությունը: Հիշեցնենք, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական կործանիչը խոցեց Սիրիայի տարածքի վրայով թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը: Օդաչուներից մեկը սպանվեց, իսկ մյուսին հաջողվեց փրկել: Միջադեպից հետո Ռուսաստանը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ մասնավորապես արգելելով հիմնական մթերքների ներմուծումը:

Նմանատիպ նյութեր