211652_close_icon
views-count1623 դիտում article-date 23:25 07-12-2015

Ունաի Էմերի. «Յուվենտուսը» «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ նույն մակարդակին է

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Յուվենտուսի» հետ հանդիպմանը: «Մեր խումբը շատ բարդ էր: Հավակնորդները զբաղեցրին առաջին երկու տեղերը: «Յուվենտուսը» «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ նույն մակարդակին է: Ցանկանում ենք տուրինցիների հետ խաղալ այնպես, ինչպես վերոհիշյալ թիմերի հետ: Մենք բոլորս ցանկանում էինք խաղալ Չեմպիոնների լիգայում: Սակայն փլեյ-օֆ դուրս չգալը մեզ հիասթափեցրեց: Մեր նպատակն է այս մրցաշարում խաղալ հաջորդ տարի: Պետք է հաղթենք «Յուվենտուսին», որպեսզի Եվրոպայի լիգայում հանդես գալու հնարավորություն ունենանք: Այդ մրցաշարը մեզ շատ բան է տվել», ասել է Էմերին: Նշենք, որ «Սևիլյան» այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում տանը հաղթել է «Բարսելոնային» (2:1) և «Ռեալին» (3:2):

Նմանատիպ նյութեր