3084 դիտում
11:06 08-12-2015
Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի աղբյուրները փոխանցել են, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ:
«Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է ամեն կերպ ԱԺ-ում մեծամասնություն ստանան: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ըստ ՀՀԿ առաջնորդի ծրագրի, ինքը կհայտարարի հանգստի մեկնելու մասին:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ընթացքում ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա և ստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերը ներկայացնելիս չի ասել, թե ում է վստահելու ապագա ԱԺ նախագահի պաշտոնը», -գրել է թերթը:
Նմանատիպ նյութեր
24644 դիտում
17:24 27-04-2018
Դաշնակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»