211652_close_icon
views-count24647 դիտում article-date 17:24 27-04-2018

Դաշնակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, [b]Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.[/b] մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՅԴ-ը պատրաստակամ է առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Նմանատիպ նյութեր