211652_close_icon
views-count2329 դիտում article-date 16:59 08-12-2015

Արմավիրում Ռոբերտը Սումբատի սիրուհու համար կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել Սումբատին

49-ամյա Ռոբերտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սումբատ Դաշտոյանի սիրուհի Լիաննա Գրիգորյանի համար նրա հետ օրեր առաջ ունեցած վիճաբանության ու դրա արդյունքում նրանց միջև ծավալված կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում բակային հատվածում մետաղական լինքով դիտավորությամբ հարվածել է Սումբատ Դաշտոյանի գլխի ձախ կեսին ու մարմնի այլ մասերին՝ պատճառելով նրա առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Ռոբերտ Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր