1021 դիտում
19:21 08-12-2015
Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է , որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին անմիջապես հետևել են ձնամաքրման աշխատանքները, որն իրականացրել է «Սանիթեք» ընկերությունն իր աշխատակազմով և տեխնիկայով:
Գործընթացում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներում նկատված որոշ թերությունների հետ պատասխանատուներին տրվել են ցուցումներ՝ հետագայում աշխատանքներն ավելի օպերատիվ և կազմակերպված իրականացնելու համար:
«Կազմակերպված ձևով ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնենք ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաև երկրորդական, երրորդական, նաև բակային և ընդհանուր օգտագործման տարածքներում: Նաև խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ:
Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 21 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը
հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:
«Ձմռան ամիսներին օբյեկտների հարակից տարածքները ձյունից և սառույցից մաքրելու պարտավորության մասին մեկ անգամ ևս ծանուցեք տնտեսվարողներին: Երևանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
21:12 04-07-2016
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
1425 դիտում
17:14 29-05-2017
Հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան