1425 դիտում
17:14 29-05-2017
Հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման գործընթացը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում լրացուցիչ աշխատուժի ներգրավմամբ շարունակվում են մաքրման, ծաղկապատման և խոտհնձի աշխատանքները:
Հանձնարարելով ակտիվացնել աշխատանքները` քաղաքապետն անդրադարձել է նաև այգիներում վարձակալների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը:
«Ամենօրյա աշխատանք տարեք տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահել իր կողմից օգտագործվող տարածքի հարակից հատվածները: Սա պայմանագրային պարտավորություն է, որը բոլորի կողմից ենթակա է պարտադիր կատարման: Բոլոր այն վարձակալները, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի վերանայում կամ դադարեցում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նաև մայրաքաղաքի մուտքերի պատշաճ կանաչապատման և ծաղկապատման գործընթացը՝ ապահովելով դրանց հետևողական խնամքը:
Նմանատիպ նյութեր
1018 դիտում
19:21 08-12-2015
Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված