2022 դիտում
09:30 09-12-2015
Այս տարի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով մեկնել ու չի վերադարձել 29 հազար 220 ուղևոր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը անդրադարձել է օդային ճանապարհով ուղևորափոխադրումներին ու ներկայացրել վիճակագրություն.
«Այս տարվա 11 ամիսներին, ըստ «Ժողովուրդ»–ին հասած պաշտոնական տեղեկությունների, Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով մեկնել ու չի վերադարձել 29 հազար 220 ուղևոր։ Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին հատկապես դեպի Ռուսաստան արտագաղթող ՀՀ քաղաքացիները հիմնականում օգտվում են ավտոբուսներից, ուստի վերը բերված թվերն արտագաղթի ամբողջական պատկերը չեն արտացոլում։ Այդ ցուցանիշը պարզ կդառնա եկող տարվա սկզբին, երբ պաշտոնական վիճակագիրները կհրապարակեն Հայաստանից սահմանահատումների թվերը։
Ի դեպ, այս տարվա 11 ամիսների արդյունքներով Զվարթնոցի ուղևորափոխադրումների թիվը, այսինքն՝ օդանավակայանից մեկնած և ժամանած ուղևորների ընդհանուր թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 170 հազարով։ Այս թիվը հիմնականում պայմանավորվում է ավտոբուսներով ուղևորափոխադրումների թվի կտրուկ աճով։ Ի դեպ, վերը բերված անկման պատճառով «Զվարթնոցի» ֆինանսական հոսքերը մոտ 7,5 մլն դոլարով պակասել են» ։
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
09:25 20-07-2016
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 19 հազար 719 ուղևոր. «Ժողովուրդ»
24515 դիտում
09:15 17-06-2016
Ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 հազար 692 ուղևոր. «Ժողովուրդ»
40937 դիտում
09:58 01-10-2021
Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1642 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»