211652_close_icon
views-count1145 դիտում article-date 22:37 09-12-2015

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին: Ողջունելով դեսպանին՝ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման: Դեսպան Դաուման վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաև անդրադարձան Նիդերլանդների կողմից Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր