940 դիտում
12:39 10-12-2015
Երևանի քաղաքապետարանում կայացել է վերաբնակեցման վիճակահանության հերթական նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցք 10/2 հանրակացարանային շենքի 15 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը: Նույն շենքի ևս 33 ընտանիքների ներկայացուցիչների վիճակահանությամբ բնակարաններ էին հատկացվել նախորդ նիստի ժամանակ:
Հերթական նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 15 ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 6/1 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց թվով 15 բնակարաններ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:
Բնակարանները կբաշխվեն մինչև տարեվերջ:
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
23:08 21-08-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
1663 դիտում
22:08 26-11-2015
Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 շենքի 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»