2088 դիտում
14:59 10-12-2015
Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանեց Գործադիր կոմիտեի անդամների հարցերին:
Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Նշենք, որ Վարուժան Սուքիասյանը 2000-2001թթ. արդեն գլխավորել էր Հայաստանի հավաքականը: Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի և պարտվել 7 խաղում:
Նմանատիպ նյութեր
4267 դիտում
18:01 18-03-2016
Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
3113 դիտում
15:39 24-08-2016
Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը
1175 դիտում
17:30 23-12-2015
Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ
Այս բաժնից
1498 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1783 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը