1372 դիտում
21:57 10-12-2015
Ընտրախախտումների վերաբերյալ դեկտեմբերի 9-ի դրությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 6 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «armlur.am» տեղեկատվական հարթակում տեղադրվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. Լրագրողական հետաքննություն» վերտառությամբ հրապարարում և տեսանյութ, որի հիման վրա նախապատրաստված նյութերում, դատախազի գնահատմամբ, առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ։
Դատախազի կողմից քրեական գործ հարուցելու որոշման համաձայն՝ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ լրագրողը քվեարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների թիվ 9/12 տեղամասում։
Նախապատրաստված նյութերում և հիշյալ տեսանյութում «առերևույթ առկա են կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավել անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հանցակազմի հատկանիշներ», և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ դեկտեմբերի 9-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 6 քրեական գործ։
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
21:38 29-01-2016
Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող 10 քրեական գործ ուղարկվել է դատարան
1352 դիտում
13:46 07-12-2015
Հանրային իրազեկում. ընտրախախտումների վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցվել և քննվում են 2 քրեական գործեր
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»