211652_close_icon
views-count1310 դիտում article-date 21:38 29-01-2016

Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող 10 քրեական գործ ուղարկվել է դատարան

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ։ Նշված քրեական գործերը վերաբերում են թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 39/39, 33/35, 34/05, 37/09 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին։ Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնց վերաբերյալ մեղադրական եզրակացությունները հաստատվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից և ուղարկվել դատարան։ 2 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նմանատիպ նյութեր