211652_close_icon
views-count1941 դիտում article-date 16:41 11-12-2015

Ռուսական ավիացիան սեպտեմբերի 30-ից մինչ ասօր Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ի 8 հազարից ավելի օբյեկտ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը սեպտեմբերի 30-ից մինչև այսօր Սիրիայում շուրջ 4 հազար մարտական թռիչք են իրականացրել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Gazeta.ru-ն: Ելույթ ունենալով այսօր տեղի ունեցած ամփոփչ կոլեգիայի նիստում՝ նա նշել է, որ ռուսական օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական 8 հազարից ավելի ենթակառուցվածքային օբյեկտ: Նրա խոսքով՝ ներկա պահին Սիրիայի տարածքի մոտ 70 տոկոսը գտնվում է ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ:

Նմանատիպ նյութեր