211652_close_icon
views-count1690 դիտում article-date 17:15 11-12-2015

Լոռու մարզի Վանաձոր -Ալավերդի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Վանաձոր -Ալավերդի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր