211652_close_icon
views-count4165 դիտում article-date 18:04 13-12-2015

London Chess Classic. Արոնյան-Վաշիեր-Լագրավ. մրցամարտ 1-ին տեղի համար. ուղիղ միացում

London Chess Classic սուպերմրցաշարում մեկնարկում է վերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է առաջատարներից մեկի՝ ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ: Սա ամբողջ մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկն է: Միայն հաղթանակի դեպքում Արոնյանը կարող է չեմպիոն դառնալ: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ առաջատարները երկուսն են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը և հոլանդացի Անիշ Գիրին, որոնք վաստակել են են 5 միավոր: Նրանցից կես միավորով ետ են մնում Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը և Ալեքսանդր Գրիշչուկը: Կարևոր նշանակություն ունի նաև Կարլսեն-Գրիշչուկ մրցամարտը: Նշենք, որ այս մրցաշարի հաղթողը վերջնական հաշվարկով կդառնա նաև Գրանդ-Տուրի ամբողջ հաղթողը՝ բացի Գրիշչուկից Բացի Արոնյան - Վաշյե-Լագրավ պարտիայից, կկայանան նաև հետևյալ մրցամարտերը. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747) Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) Բոլոր պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ: Բացի այդ, պարտիայի ընթացքին՝ ռուս գրոսմայստեր Ալեքսեյ Կորոտիլյովի մեկնաբանությամբ, կարող եք հետևել [url=http://chesspro.ru/chessonline/app2/7408]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր