211652_close_icon
views-count815 դիտում article-date 18:24 14-12-2015

Հանձնարարվել է պարբերաբար հանրությանն իրազեկել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը: «Երևանի քաղաքապետարանն այսօր իրականացնում է մայրաքաղաքի համար կարևորագույն նշանակության միանգամից մի քանի խոշոր վարկային ծրագիր: Ընդ որում, դրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ սպասված ծրագրեր են: Այս ամենն արվում է հաշվի առնելով մեր բնակիչների համար առավել հարմարավետ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Հետևաբար մեր համաքաղաքացիները պետք է մշտապես իրազեկված լինեն ինչպես այս, այնպես էլ, ընդհանրապես, մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի մասին: Ըստ այդմ պարբերաբար ներկայացրեք հանրությանը կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների մասին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր