211652_close_icon
views-count37240 դիտում article-date 20:17 14-12-2015

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ամուսինները թոռան հարսանիքից վերադառնալով` հայտնաբերել են տունը ամբողջովին թալանված. հափշտակել են 4 մլն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է` դեկտեմբերի 13-ին անհայտ անձի կամ անձանց կողմից Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 01:25-ի սահմաններում Լեռնանիստ գյուղի 1-ին փողոցի 26/1 տան բնակիչ, 66-ամյա Միհրան Ադամյանը ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգել է, որ դեկտեմբերի 12-ին 16:00-ից դեկտեմբերի 13-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան ննջասենյակի պատուհանի ապակին, բացել լուսամուտը և մտել տուն: Ննջասենյակներից գողացել են 100 հազար ՀՀ դրամ, ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո դիմել են փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով` Մ. Ադամյանը ընտանիքի անդամների հետ մասնակցելիս է եղել Հրազդանում թոռան հարսանիքին ու այդ մասին, հավանաբար, հանցագործություն կատարած անձը կանմ անձինք իմացել են և կատարել են իրենց սև գործը` թոշակառու ամուսիններին պատճառելով 4 մլն դրամի նյութական վնաս: Ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին կամ անձնաց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ թալանված տան պատուհաններին ճաղավանդ չի եղել, ինչից էլ, հավանաբար, օգտվել են գողերը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր