211652_close_icon
views-count31465 դիտում article-date 10:43 24-11-2015

«Ավանգարդ կոնսալտ» ՓԲԸ-ի փոխտնօրենը ծննդյան արարողությունից վերադառնալով տուն՝ այն հայտնաբերել է ամբողջովին թալանված. ստահակները տարել են մոտ 1 մլն 300 հազար դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին անհայտ անձը կամ անձինք հարմարեցրած բանալիով ներխուժել են Նորքի 9-րդ զանգված 23 շենքի 3-րդ բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր, 1200 ԱՄՆ դոլար, 25000 դրամ, տարբեր տեսակի բիժուտերիա, ինչպես նաև օրինական հիմունքներով ձեռք բերված «Տոզ 63» տիպի ողորկափող որսորդական հրացան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը պատկանում է «Ավանգարդ Կոնսալտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն, 37-ամյա Ռուբեն Եղիազարյանին, ում ՓԲԸ-ն զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստահակները բնակարան են մտել ժամը 22:40-ի սահմաններում, երբ Ռ. Եղիազարյանն իր կնոջ հետ մասնակցելիս է եղել իրենց բարեկամի ծննդյան արարողությանը ու, հավանաբար, հանցագործը կամ հանցագործներն իմացել են, որ այդ պահին տանը ոչ ոք չկա: Չի բացառվում, որ գողությունը կատարած լինեն ժամը 18:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ռ. Եղիազարյանը կրել է մոտ 1 մլն 300 հազար դրամի նյութական վնաս: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [img]/ups/images/0841769001448348387477822.jpg[/img] «Ավանգարդ Կոնսալտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն, Ռուբեն Եղիազարյան

Նմանատիպ նյութեր