211652_close_icon
views-count8455 դիտում article-date 08:05 17-12-2015

«Կարմիր գծեր»-ի բիզնեսը նոր դրսևորում է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում և նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու և վճարում չկատարելու համար: Ինչպես հայտնի է, «կարմիր գծերի» տարածքում անվճար թույլատրվում է ավտոմեքենա կայանել մինչև 15 րոպե: Իսկ դրանից ավելի կայանելու դեպքում ավտոմեքենայի սեփականատերը ենթարկվում է 5 հազար դրամ վարչական տույժի: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ եղած փաստերն ապացուցում են, որ նշված 5 հազար դրամ գումարը չվճարելու դեպքում քաղաքապետարանի գրության հիման վրա ԴԱՀԿ-ն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ կատարողական վարույթներ է հարուցում` նրանցից պահանջելով վճարել 7 հազար 500 դրամ:

Նմանատիպ նյութեր