5043 դիտում
10:25 06-09-2018
Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում․ Դուբնով․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Շատերը նշում են, որ կա լարվածություն, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ես այդ կարծիքին չեմ, դրա համար պատճառներ չեմ տեսնում: Գտնում եմ, որ Մոսկվան պարոն Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում, քանի որ այդ ժանրի մեջ է վերջերս աշխատում: Բայց սրանում չարժե «ընդհատակյա քարեր փնտրել»: Այդ շնորհավորանքը ևս այս կոնտեքստում եմ դիտարկում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումներին:
Ըստ նրա՝ թրոլինգի պատճառն այն է, որ Մոսկվային անհրաժեշտ է իր դեմքը պահել:
«Հայաստանում փոխվել են այն իշխանությունները, որոնց հետ տասնյակ տարիներ Մոսկվան աշխատել է: Նոր իշխանությունը նոր սկզբունքներ է փորձում ներդնել: Մոսկվան պետք է իր ավանդական ժանրի սահմաններում գործի, իր ոճին համապատասխան, այդ թվում՝ դեռ շարունակի աջակցությունն այն մարդկանց, ում հետ նախկինում աշխատել է: Այսինքն` նախկին թիմի հետ համերաշխություն կա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Մոսկվայում շատերի համար Փաշինյանն անընդունելի է: Ուստի պետք է այս թեման գոնե թրոլինգի ժանրում շրջանառել»,- նշել է Դուբնովը:
Նա վստահ է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը. «Ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան: Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել: Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2198 դիտում
09:05 17-06-2014
Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է. Վադիմ Դուբնով․ 168 Ժամ
2730 դիտում
10:20 14-11-2019
Լավրովը կվերադարձնի «պարտքը» Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով․ «168 ժամ»
4534 դիտում
10:39 23-01-2020
Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. անակնկալներ են սպասվում. Դուբնով. «168 ժամ»
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1090 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»