211652_close_icon
views-count2633 դիտում article-date 08:15 17-12-2015

ԱԱԾ-ն չի հրապարակում վնասազերծված զինված խմբի կալանավորված անդամների թիվը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթն այսօր գրում է Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբից. «ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25– ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։ «Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,– ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում և իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին։ Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ նույն այս գործով 4 օր առաջ կալանավորվածներից մեկը զինված խմբի վնասազերծման օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատովել է շքանշանով, որպես «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի անդամ։ Մեր տեղեկություններով, գործով հարցաքննվել է նաև նախկին պատգամավոր և նախաքննական մարմնին արժեքավոր տեղեկություններ է փոխանցել»:

Նմանատիպ նյութեր