211652_close_icon
views-count1228 դիտում article-date 18:20 17-12-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ: Հեռարձակվող լրատվամիջոցները, լինելով տեղեկատվության տարածման և ստացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը, բացառիկ նշանակություն ունեն արդի աշխարհում: Հեռահաղորդակցության բնագավառում անկախ և ինքնուրույն լրատվամիջոցների բազ-մազանությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երաշխավո-րելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի իրավահարաբերությունների համարժեք և համաչափ կարգավորումը` միաժամանակ պահպանելով այլ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի միջև օրենքներով ամրագրված հավասարակշռությունը: Ակնառու են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաջողություններն այս ուղղությամբ, ինչպես նաև առաջընթացն ու ձեռքբերումները միջազգային հարթակներում, հատկապես` Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ձևաչափում: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների և գլոբալ տեղեկատվական հասարակության արագ զարգացման պայմաննե-րում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացվող պահանջներն ընդարձակվում են, և դեռ անելիքներ կան: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատաս-խանատու գործունեության մեջ, քաջառողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր