3310 դիտում
15:09 18-12-2015
Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը. armenpress.am
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը' ժամը 12:00-ն: Միջնորդությունը ներկայացրել էր հանրային երկու պաշտպաններից մեկը' Էդուարդ Աղաջանյանը: Նա ցանկանում է ծանոթանալ գործի նյութերին' 26 հատոր: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը և նրան մեկ ամիս ժամանակ տվեց նյութերին ծանոթանալու համար: Պերմյակովը հանրային երկու պաշտպան ունի: Մյուս պաշտպանը' Արմեն Պողոսյանը, դեկտեմբերի 30-ից հետո չի ներկայացնի Պերմյակովի շահերը, տեղեկացնում է [url=http://armenpress.am/arm/news/830129/gyumrium-permyakovi-gortsov-datakan-nisty-hetadzgvec-minchev.html]armenpress.am[/url]-ը:
Դատական նիստերի անցկացման վայրի առնչությամբ առաջին նիստի ընթացքում կային դժգոհություններ, որոնք ներկայացրեցին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները:
Դատական նիստին իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ոուսական համազգեստով անձանց ներկայությունը դահլիճում նրան անհանգստություն է պատճառում և առաջարկեց նրանց հեռացնել նիստերի դահլիճից: Առաջարկից հետո նիստն ընդմիջվեց 15 րոպեով: Վերսկսվելուց հետո, սակայն, դատարանը մերժեց միջնորդությունը:
Ավետիսյանների իրավահաջորդները դատական նիստում բացահայտումներ արեցին Պերմյակովի «սատանիստ» լինելու վերաբերյալ: Նրանք ռուսական 102-րդ դատարանում ընթացող դատական առաջին նիստում հայտարարեցին, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում 2013թ. «սատանիստների» խումբ է ձևավորվել և Պերմյակովն անդամակցել է այդ խմբին: Սպանելով ընտանիքի մի քանի անդամներին՝ Պերմյակովը, փաստաբանների համոզմամբ, իր ««տիրոջն» է «հանձնել» մի քանի տղամարդու և մի քանի կնոջ», որի մասին ավելի վաղ գրություն էր կատարել հիշյալ խմբում: Փաստ աբանները պնդում են, որ դա կարևոր հանգամանք է' հանցագործության դրդապատճառները հասկանալու համար:
Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Հարություն Մովսեսյանի վարույթում է: Պերմյակովը դատական նիստերի դահլիճ էր բերվել ռուս զինծառայողների ուղեկցությամբ: Նիստը դռնբաց էր, մասնակցում էին Ավետիսյանների հարազատները:
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
14:12 15-10-2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1048 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»