13570 դիտում
11:00 19-12-2015
Զոհված 19-ամյա Ռուբենը երկվորյակ եղբոր հետ էր ծառայում. մյուս եղբայրն էլ ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում է մահացել. ծնողները ՌԴ-ում են լսել կատարվածի մասին
Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանը երկվորյակ եղբոր հետ էր ծառայում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կաթնառատի գյուղապետ Ռուբիկ Ղազարյանը:
«Նրանք ընտանիքի փոքրն են: Մոտ 5 տարի առաջ Ռուսաստանում նրանց մեծ եղբայրը մահացավ, ով արտագնա աշխատանքի էր մեկնել: Հայաստանում միայն տղայի մյուս եղբայրն է: Հայրն ու մայրն էլ արտագնա աշխատանքի էին: Լուրն արդեն հայտնել ենք, ճանապարհ են ընկել»,- ավելացրեց գյուղապետը, ում համար եւս դժվար էր խոսել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել էին հերթական դիվերսիոն գործողությունների: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ էին շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»