5222 դիտում
11:32 19-12-2015
22 տարվա ընթացքում Հայաստանի ԱԱԾ-ի կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել. Գորիկ Հակոբյանը մանրամասնում է, թե ինչպիսի վտանգներ են վնասազերծվել
Վերջին 22 տարվա ընթացքում Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել և դատապարտվել: Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն՝ զրո: Այս մասին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ասել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնում է ստորեւ.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին, համակարգի վաստակաշատ վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ:
2015 թվականը, ինչպես բոլոր նախորդ տարիները, հագեցած էր զանազան իրադարձություններով, սակայն ազգային անվտանգության մարմինների համար այն առանձնահատուկ աշխատանքային տարի էր հետևյալ պատճառներով`
նախ. գարնանը մեր երկիրը և աշխարհասփյուռ հայությունը նշեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի ունեցան հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Հայաստանի տարածքում այդ միջոցառումներին մասնակցեց միլիոնից ավելի մարդ: Ի պատիվ Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և հատկապես օպերատիվ ստորաբաժանումների, ինչպես նաև հանրապետության այլ իրավապահ մարմինների, պետք է նշեմ, որ որևէ լուրջ միջադեպ, հասարակական անվտանգությանը սպառնացող որևէ իրավախախտում միջոցառումների ամբողջ ժամանակահատվածում տեղի չունեցավ, որի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Միաժամանակ հարկ է նշել, որ ապրիլյան օրերին որոշ քաղաքական ուժեր անամոթաբար փորձեցին Երևանում մարդկանց աննախադեպ զանգվածային հոսքերն օգտագործել իրենց նեղ քաղաքական նպա-տակների համար: Ավելորդ է նշել անգամ, թե ինչ ողբերգական հետևանքների դա կարող էր բերել: ՈՒ չնայած այդ ուժերի գործադրած ջանքերին ու ծախսած ֆինանսներին, նրանց գաղափարները հայ հասարակության մոտ որևէ արձագանք չգտան:
Արտասահմանյան մի շարք երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը խոչընդոտելու փորձեր են կատարվել ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից` տեղական համայնքային կառույցների ակտիվ ներգրավմամբ: Նրանց սադրիչ գործողությունների և հակահայկական ակտիվ քարոզչական նախաձեռնությունների խափանման գործում էական դեր են խաղացել Ազգային անվտանգության ծառայության հետախուզության գլխավոր վարչության ձեռք բերած կանխարգելիչ տեղեկությունները, որոնց շնորհիվ այդ մտադրությունները ժամանակին բացահայտվել և կանխվել են.
Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, հետա-խուզական ներթափանցումների կանխարգելման և խափանման գործում ևս ազգային անվտանգության մարմինները, համագործակցելով բանակի և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը` զերծ պահելով մեր բնակչությանը հակառակորդի վնասակար գործունեությունից:
Միաժամանակ չեն դադարում այլ ուղղություններով Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական հատուկ ծառայությունների թշնամական նկրտումները և սադրիչ գործողությունների փորձերը: Դրանց խափանման, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև օրենքով դրված այլ խնդիրների` պատշաճ որակով կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված` ընթացիկ տարում իրենց գործունեությունն են կառուցել Ծառայության հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի, սահմանապահ զորքերի և մյուս մարմիններն ու ստորաբաժանումները:
Հետախուզության աշխատանքի կարևոր ուղղություններից է եղել մերձավորարևելյան տարածաշրջանում, հատկապես Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակի պայմաններում հայ համայնքի անվտանգության ապահովմանը հնարավորինս օժան-դակելը:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արյունալի զարգացումներն այսօր անհնար է շրջանցել: Չնայած նրան, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում, անմիջական, ուղիղ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, բայց սիրիահայության արտագաղթը, ինչպես նաև փախստականների չդադարող հոսքերը, մասնավորապես դեպի Հայաստան, մեզ խորհելու հիմք են տալիս: Պետք է հասկանալ, որ եթե Սիրիայի և Իրաքի համար պատուհաս դարձած, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչություններ իրականացրած <<Իսլամական պետություն>> կոչեցյալ չարիքը շարունակի գլուխ բարձրացնել ու ծավալվել, ապա կհասնի նաև Հյուսիսային Կովկաս, ինչն անմիջականորեն սպառանալիքի տակ կդնի նաև մեր երկրի շահերը: Եվ մենք պետք է պատրաստ լինենք, գործընկեր-պետությունների անվտանգության մարմինների հետ համագործակցությունը զարգացնելով, համատեղ ջանքերով չեզոքացնել բոլոր հնարավոր սպառնալիքները:
Այս և այլ, ոչ պակաս կարևոր ուղղություններով ազգային անվտանգության մարմիններին և, առաջին հերթին, հետախուզությանն անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել սեփական գործունեության արդյունավետությունը: Իրականացված աշխատանքի հետ մեկտեղ, հետախուզության գործունեության մեջ արձանագրվել են նաև որոշ բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Արցախյան պատերազմից ի վեր ազգային անվտանգության մարմինների հակահետախուզական ստորաբաժանումների գոր-ծունեության առանցքը կազմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց աջակցող Թուրքիայի համանման կառույցների հետախուզական-քայքայիչ գործունեության դեմ պայքարը: 1993 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել և դատապարտվել: Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն զրո: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտում են` փորձելով կապել նրան Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հետ: Դա մեզ մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում:
Մեկ այլ հանգամանք ևս: Վերջերս Բաքվում տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում: Բնականաբար, մենք դեմ չենք դրան, և դա մեզ չէր վերաբերի, եթե չլինեին Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների փորձերը` օգտագործել իրենց գործընկեր հատուկ ծառայություններին Հայաստանի Հանրապետության շահերի դեմ: Այդ երևույթը մեզ համար նոր չէ: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ դա անհեռանկար ու անիմաստ զբաղմունք է: Ժամանակն ու պատմությունը ցույց կտան, որ այս պայքարն ընթանում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Որևէ օգնություն, որ կցուցաբերվի Ադրբեջանին, մինչ օրս չի տվել ու երբեք չի տա այն արդյունքը, որին ձգտում է Ադրբեջանը:
Հակառակորդի դեմ տարվող հակահետախուզական աշխատանքի գերակշիռ ծավալն այսօր կազմում են կանխարգելիչ միջոցառումները: Վերջին տարիներին պատրաստվել և զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվել են ազգային անվտանգության մարմինների գործունեությունը լուսաբանող տասնյակից ավելի փաստավավերագրական ֆիլմեր, հրապարակվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների իրական նկրտումները և գործելաոճը բացահայտող բազմաթիվ հայտարարություններ, որոնք էականորեն նպաստել են նաև մեր հասարակության տեղեկացվածության աստիճանի և զգոնության բարձրացմանը:
Վերջին տարիներին տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել նաև տնտեսության, մասնավորապես բանկային, կապի և տրանսպորտի ոլորտներում անվտանգության ապահովման, ինչպես նաև անօրինական միգրացիայի, կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության ու մաքսանենգության դեմ պայքարի ուղղություններում: Ազգային անվտան¬գության ծառայության հակահետախուզական ստորաբաժանումներն արձագանքում են թվարկված ոլորտներում տեղի ունեցող ցանկացած հանցավոր դրսևորմանը` անկախ նրանից, դրա կատարողը շարքային քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնատար անձ, թե օտարերկրացի:
Մասնավորապես, կաշառակերության և կոռուպցիոն բնույթի այլ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում վերջին տարիներին պատասխանատվության են ենթարկվել դատական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 90 աշխատողներ: Ընդ որում, քրեական հետապնդումն իրականացվել է առանց խտրականության, այսինքն` տվյալ մարմիններում պաշտոնեական տարբեր դիրքեր զբաղեցնող անձանց նկատմամբ, և պատասխանատվությունից չեն խուսափել նաև բարձրաստիճան ծառայողները:
Ոչ պակաս կարևոր ուղղություններից է մնում կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: Ազգային անվտանգության ծա-ռայության հակահետախուզական մարմնի կազմում ստեղծված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ծանր հանցա-գործությունների, մասնավորապես պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ: Վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա: Մեր ծառայության բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք այս պահին էլ զբաղվում են նման ծանր հանցագործությունների բացահայտման խնդիրներով, ունեն բոլոր պահանջվող որակները, նորագույն գիտելիքներն ու փորձը, որը կա աշխարհի ամենաարդյունավետը համարվող հատուկ ծառայություններում:
Ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կա-սեցվել է նաև օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի Հանրապետության տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Բացահայտվել են միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների, ինչպես նաև կապի օպերատորների նախկին ղեկավարների կողմից խոշոր գումարների յուրացման նպատակով 2,5 միլիոն դոլարից ավելի անապրանք գործարքների դեպքեր, որոնց արդյունքում պատճառված 830 միլիոն դրամի չափով վնասը նույնպես վերադարձվել է պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետություն տարբեր տեսակի ապրանքների մաքսանենգ ներկրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը:
Հակահետախուզական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Տվյալ ուղղությամբ աշխատանքի արդյունքում բացահայտվել են նշված գործունեության կազմակերպման նոր ուղիներ և խմբեր, բաղկացած այդ թվում օտարերկրացիներից, որոնք ենթարկվել են քրեական պա-տասխանատվության:
Ակնառու ցուցանիշներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է բացահայտել Հայաստանի Հանրա¬պետության տարածքով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. առաջինը` Լատինական Ամերիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը` Իրանից Հայաստանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտվել և խափանվել է նշված ուղիներով Հայաստանի Հանրապետության տարածք 1 տոննա <<Հե¬րոին>>, շուրջ 23 կգ <<Կոկաին>>, 13 կգ <<Ափիոն>> և 36 կգ <<Մե¬տամֆետամին>> տեսակի թմրանյութերի մաքսանենգ ներկրման փորձ: Տարբեր երկրների <<սև շուկաներում>> այս ամբողջ ծավալի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմաններում:
Նմանատիպ նյութեր
3834 դիտում
15:55 16-07-2015
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը անակնկալ կերպով արձագանքեց նաիրիտցիների խնդրին եւ «գառանտիա» պահանջեց
10500 դիտում
16:49 12-02-2016
ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը. Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»