211652_close_icon
views-count7518 դիտում article-date 15:39 19-12-2015

Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Աղասին անապահով ընտանիքից էր. երազում էր ատամնաբույժ դառնալ. մանրամասներ

Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Աղասի Գրիգորյանը մինչեւ ծառայության մեկնելը ընդունվել էր Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ատամնաբուժության բաժին։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Արբաթի բնակիչները: Աղասին ունի իրենից մեծ մեկ քույր եւ եղբայր: 2016թ. մայիսին պետք է զորացրվեր: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Այսօր տեղի կունենա Աղասի Գրիգորյանի հոգեհանգիստը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը: «Շատ կիրթ, դաստիարակված երեխա էր, ձգտող: Ձգտում էր սովորել եւ իր աշխատանքով փոխել պայմանները, բայց, ցավոք սրտի, այս զինծառայողի երազանքներն էլ կիսատ մնացին: Ոչինչ չի մնում, քան սահմանի համար խաղաղություն խնդրել, որ էլ նման դեպքեր չկրկնվեն»,- ավելացրեցին համագյուղացիները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել էին հերթական դիվերսիոն գործողությունների: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ էին շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել էին ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Նմանատիպ նյութեր