9298 դիտում
12:39 20-04-2016
Թշնամու գնդակից զոհված Գևորգը սոցիալապես անապահով ընտանիքից էր, սակայն փոքրամարմին տղայի մեջ հզոր ուժ էր ապրում
Հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Գևորգ Գևորգյանը Լոռու մարզի Աքորի գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին տեղեկացրեցին Աքորիի գյուղապետարանից:
Գևորգի ընտանիքում 6 երեխա են՝ 3 աղջիկ և 3 տղան: Պատմեցին, որ նա աչքի էր ընկնում աշխատասիրությամբ ու համեստությամբ, իսկ ընտանիքը հիմնականում հողագործությամբ է զբաղվում:
Ինչպես նշում էին համագյուղացիները, փոքրամարմին Գևորգի մեջ մեծ հոգի ու ուժ էր ապրում: Նա միշտ իր ուսերից վեր աշխատանքով էր զբաղվում՝ օգնելով ընտանիքին:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արցախից հայտնել էր, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, պաշտպանական բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից զոհվել էր զինծառայող, 20-ամյա Գևորգ Գևորգյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը ցավակցություն է հայտնում զոհված զինվորի հարազատներին:
Նմանատիպ նյութեր
7515 դիտում
15:39 19-12-2015
Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Աղասին անապահով ընտանիքից էր. երազում էր ատամնաբույժ դառնալ. մանրամասներ