2451 դիտում
13:11 19-12-2015
Բեռնում մեկնարկում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. panorama.am
Քիչ անց Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կառավարության ընդունելությունների տան Լանդգուտ Լոն (Landgut Lohn) ամրոցի այս դահլիճում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, որից հետո կկայանա նախագահներ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը, հաղորդում է [url=http://www.panorama.am/am/news/2015/12/19/aliev-sargsyan-meeting/1501577]panorama.am[/url]-ը: Այս պահին դահլիճը դեռ դատարկ է:
Կուլուարներում քննարկման հիմնական թեման վերջին օրերին ակտիվացած Ադրբեջանի դիվորսիոն գործողություններն են, դրա արդյունքում ուժեղացած սահմանային լարվածությունը և զոհերը:
Բոլորի զարմանքն է առաջացրել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը արդեն երրորդ օրն է Բեռնում և Ժնևում զբաղված է նախատոնական շոփինգով:
[url=http://www.panorama.am/am/news/2015/12/19/aliev-sargsyan-meeting/1501577]Panorama.am[/url]-ի թղթակիցը նախագահների հանդիպման մանրամասները կներկայացնի Բեռնից:
Նմանատիպ նյութեր
2720 դիտում
10:14 20-12-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ
4515 դիտում
13:53 19-12-2015
Բեռնում մեկնարկել է Սարգսյան-Ալիև հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
09:35 20-10-2024
Օդի ջերմաստիճանը ատիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
727 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
547 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար