211652_close_icon
views-count2197 դիտում article-date 10:12 18-03-2016

«Հայկական վերածնունդը» մասնակցելու է բոլոր միջոցառումներին, որ հնարավորինս շատ աչքի ընկնի. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» վերանվանված ՕԵԿ–ում կարծես լավ են յուրացրել օլիմպիական հայտնի ակզբունքը՝ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը։ Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, այնտեղ ներքին որոշում են ընդունել՝ մասնակցել բոլոր հնարավոր միջոցառումներին ու հնարավորինս շատ աչքի ընկնել։ Այս առումով պատահական չէ, որ ՕԵԿ խմբակցության 5 պատգամավորներն ԱԺ քառօրյաների ժամանակ բոլոր օրինագծերի վերաբերյալ հարցեր են տալիս, հետո ելույթներ ունենում։ Պարզվում է, դրանից բացի, նրանք որոշել են հնարավորինս շատ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հիմնականում՝ մեծ ու փոքր քաղաքներում։ Ընդ որում, ՕԵԿ-ի կամ որ նույնն է՝ «Հայկական վերածննդի» համար ամենևին էլ կարևոր չեն իրենց թեկնածուների հաղթանակի շանսերը, կարևորը՝ ցույց տան, թե իրենք որպես կուսակցություն գոյություն ունեն։ Պատահական չէ, որ ՕԵԿ-ը թեկնածություն է առաջադրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, այս օրերին խոսվում է Թալինի, իսկ սեպտեմբերին էլ՝ Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետի, ընտրություններին մասնակցելու մասին։ Ի դեպ, երեկ էլ նրանք թեկնածու են առաջադրել Գետափի գյաղապետի ընտրություններում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր