996 դիտում
18:10 21-12-2015
Քուվեյթում տեղի է ունեցել հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը
Դեկտեմբերի 15-ից 17-ը Քուվեյթում տեղի ունեցավ հայ-քուվեյթական համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը` Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-Սալեհի համանախագահությամբ:
Դեկտեմբերի 15-ին` նիստի բացմանը, պատվիրակությունների նախապատրաստական խմբերի ղեկավարներ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը և Քուվեյթի Տնտեսական հարցերով հանձնակատարի տեղակալ Սամի Նասեր Ալ-Սակաբին գոհունակությամբ ընդգծեցին երկու ժողովուրդների միջև առկա փոխվստահության բարձր մակարդակը, ինչը հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար:
Դեկտեմբերի 17-ին հանդես գալով հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդգծեց նախանշված աշխատանքների իրագործման կարևորությունը երկու բարեկամ երկրների միջև համագործակցության սերտացման համար: Առանձնահատուկ կարևորվեց Քուվեյթի և Հայաստանի միջև ուղիղ օդային կապ հաստատելու հրամայականը, որի բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում առևտրատնտեսական ու միջմշակութային կապերի, ժողովուրդների շփումների ամրապնդման համար:
Նիստի ավարտին նախարարներ Երիցյանը և Խալեդ Ալ-Սալեհը ստորագրեցին Կրթության և գիտության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր, Բժշկագիտության և առողջապահության ոլորտում համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի Համաձայնեցված արձանագրությունը:
Նախարար Երիցյանը նաև հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների կառավարությունների միջև տարատեսակ ոլորտներում համագործակցության, փոխօգնության հարցերին, ինչպես նաև քննարկեցին տարածաշրջանային արդի խնդիրներ:
Նմանատիպ նյութեր
2477 դիտում
15:33 17-03-2017
Հանոյում տեղի է ունեցել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը
1747 դիտում
22:16 13-03-2019
Երևանում տեղի է ունեցել հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»