211652_close_icon
views-count1700 դիտում article-date 21:24 21-12-2015

Կկազմակերպվեն մարզերում բնակվող շնորհալի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մշակութային այցելությունները մայրաքաղաք

Ամանորյա տոներին ընդառաջ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ը կկազմակերպվեն մարզերում բնակվող շնորհալի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մշակութային այցելությունները մայրաքաղաք: Ծրագրում ընդգրկված են նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաներ: Այցելության ընթացքում երեխաները կդիտեն ֆիլմեր, ներկայացումներ, կունկնդրեն դպրոցական ֆիլհարմոնիայի դաս-համերգները, կայցելեն մի շարք թանգարաններ: Ծրագիրը մեկնարկում է դեկտեմբերի 21-ին. 150 երեխաներ կմասնակցեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը:

Նմանատիպ նյութեր