211652_close_icon
views-count87954 դիտում article-date 14:24 22-12-2015

Արցախում հերոսաբար զոհված 19-ամյա Սիդարին հողին հանձնեցին. նա գնաց հերոսների ուղիով և հերոսաբար հավերժացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ին մարտի ժամանակ զոհված 19-ամյա Սիդար Ալոյանին: Ինչպես Ալագյազ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողին հուղարկավորեցին զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա էին մեծ թվով մարդիկ, ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել էին պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ)` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Սիդար Իգորի Ալոյանը: Ինպես ավելի վաղ նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նախօրեին տեղի էր ունեցել Ս. Ալոյանի [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/21/73385/]հոգեհանգստյան արարողությունը[/url], որին ներկա էին գտնվել ՀՀ ՊՆ ու Արցախի պաշտպանական բանակի ներկայացուցիչներ, Ալագյազի և հարակից գյուղերի բնակիչներ: Սիդարը կարատեիստ էր, մասնակցել էր միջազգային մրցույթների և բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի արժանացել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր