211652_close_icon
views-count22922 դիտում article-date 19:46 22-12-2015

Բյուրեղավան քաղաքում 37-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել տատ ու թոռան. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ալեքսան Մարդյանը իր վարած Mercedes մակնիշի 71 TN 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բյուրեղավան քաղաքի բնակիչներ, 60-ամյա Սվետլանա Սաֆարյանին և 5-ամյա Էդմոնդ Հայրապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմենքենայով վրաերթի ենթարկվածներին, ովքեր տատ ու թոռ են` մարմնական վնասվածքներով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր