4447 դիտում
22:26 22-12-2015
Հասարակական զուգարանում 4 օր արգելափակված տատիկը թոռանը շարֆ էր գործել
Մեծ Բրիտանիայի Ֆիլիքստոու քաղաքում 82-ամյա Գլադիս Ֆիլիփսը որոշել էր գնալ շոփինգի, սակայն ամեն ինչ այլ կերպ էր ավարտվել:Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Տարեց կինը որոշել էր օգտվել առևտրի կենտրոնում տեղադրված հասարակական զուգարանից, որը, ինչպես պարզվել էր ավելի ուշ, պատրաստ չէր շահագործման համար: Նա արգելափակվել է ներսում, իսկ նրա` օգնության կանչող ձայնը ոչ ոք չէր լսել: Այդպես, նա անցկացրել էր զուգարանում 4 օր:
82-ամյա տարեց կնոջ անկողինը փոխարինել էր նրա վերարկուն, իսկ տաքություն ստացել էր ձեռքերը չորացնելու համար սարքից:
Նրա հարազատները չէին ահազանգել ոստիկանություն, քանի որ վերջինս ապրում է առանձին բնակարանում:
4 օրից կնոջը հայտնաբերել էր առևտրի կենտրոնում աշխատող վարպետը, ով ներս էր մտել զուգարան` պատերը ներկելու նպատակով:
Հիշելով այս ամենը, 82-ամյա կինը նշել է, որ, բարեբախտաբար, այդ օրը խանութում նա թելեր էր գնել, որոնցից էլ 4 օրվա ընթացքում շքեղ շարֆ էր գործել թոռներից մեկի համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
886 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
805 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով