211652_close_icon
views-count83965 դիտում article-date 09:16 23-12-2015

Երևանում տրոլեյբուսի կին վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտասի շուկայի մոտ, Էլմիրա Մանյանը իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նախ՝ տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները թիվ 37 երթուղային տաքսու միջից են իջել և փողոցը չթույլատրելի հատվածով անցել են, ինչից հետո էլ տեղի է ունեցել վրաերթը՝ այն դեպքում, երբ կանգառի մոտ կա ստորգետնյա անցում: Տրոլեյբուսի վարորդն էլ ասում էր, որ ինքը մահացածին չի հարվածել, այլ վիրավորին, իսկ նա վազել և վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Է. Մանյանը աշխատում է Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում՝ որպես տրոլեյբուսի վարորդ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր