211652_close_icon
views-count2900 դիտում article-date 15:42 23-12-2015

ԱՄՆ-ում սխալմամբ 3 հազարից ավելի բանտարկյալների են ազատ արձակել

Առնվազն 3200 բանտարկյալ է հայտնվել ազատության մեջ Վաշինգտոն նահանգում, հաղորդել է CNN-ը հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Ըստ տեղեկությունների՝ բանտարկյալները պետք է ազատ արձակվեին, սակայն նախանշված ժամկետից ոչ շուտ: Պատճառը եղել է սխալ հաշվարկը, որը կատարվել է օրինակելի վարք դրսևորողների համար նախատեսված օրենքի շրջանակներում: Միջին հաշվարկով ազատ արձակվածները պետք է բանտերում անցկացնեին ևս 49 օր: Այժմ նահանգի իշխանությունները փորձում են հայտնաբերել ազատ արձակվածներին և վերադարձնել բանտեր:

Նմանատիպ նյութեր